Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նորայր Գրիգորյան․ Եվ այդ բոլորին դու ոտքի հանեցիր

Նորայր Գրիգորյան․ Եվ այդ բոլորին դու ոտքի հանեցիր
22.12.2020 | 12:27

Նրանք հեռացել էին կամ թաքնվել տներում: Մի տեղ վախվորած էին, մի տեղ՝ զգուշավոր: Էլ չասեմ հայտնի բռնոցի-թողոցին, քնած ու արթուն ժամանակ անցյալը, նախկիններին շարունակաբար հիշեցնելով ու բազմաթիվ խոստումներից ոչինչ չկատարելով: Ավելի ճիշտ. ինչ խոստացել ես, դրանց հակառակը լիարժեք կատարել ես: Չի եղել իշխանություն 30 ամիս: Ոչ մի հույս էլ չկա, թե առաջիկայում կլինի: Ենթադրենք՝ պատերազմ չի եղել, չես հաղթել, չես պարտվել, որևէ բան փոխե՞լ ես այս երկրում, բացի բանանի ժամանակավոր էժանացումից և սպանդանոցներ կառուցելու օդի մեջ կախված որոշումներից: Կադր էլ չունես, քո կողքին մեկը չկա, որին վստահես, որ կկարողանա ծայրահեղ վիճակներում քեզ հիմնավոր պաշտպանել: Բոլորի անունից միայն դու ես խոսում, որովհետև այդ բոլորն այնքան անփորձ ու անգրագետ է ու խոսել չի կարողանում: Կարելի է երկար գրել, բայց՝ ի՞նչ: Գնացքը վաղուց մեկնել է, քեզ էլ հետը տարել, միայն թե դու այդ մասին չգիտես:

Դիտվել է՝ 4003

Մեկնաբանություններ